Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում՝ նախատեսված Գարեգին Երկրորդի համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում՝ նախատեսված Գարեգին Երկրորդի համար
456
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 19:30

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում Գարեգին Բ-ի համար:

«Արդեն մի քանի տարի է՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն այդ մասին ծանուցել է ևʹ պաշտոնական հաղորդագրություններով, ևʹ տարբեր արարողությունների առիթով: Մայր տաճարի հարևանությամբ կառուցվում է առանձին մատուռ՝ մոմավառության սրահ, որպեսզի մայր տաճարից մենք կարողանանք դուրս բերել մոմավառությունն՝ ի սեր Մայր տաճարի որմնանկարների պահպանման և հարատևության»,- ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամը:

Նա նշել է, որ այսուհետ հանգուցյալ հայրապետների հուղարկավորությունը նույնպես լինելու է կառուցվող մոմավառության սրահում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: