Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ադրբեջանական կողմը խնդրանքով դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը». Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանական կողմը խնդրանքով դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը». Արծրուն Հովհաննիսյան
4282
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 12:35

Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։