Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Արժե՞ ադրբեջանցիների նկատմամբ մարդասիրություն ցուցաբերել, եթե նրանք դա օգտագործում են քարոզչական, հակահայկական նպատակներով». Ոսկան Սարգսյան

«Արժե՞ ադրբեջանցիների նկատմամբ մարդասիրություն ցուցաբերել, եթե նրանք դա օգտագործում են քարոզչական, հակահայկական նպատակներով». Ոսկան Սարգսյան
291
Շաբաթ, 09 հունիսի, 2018 թ., 15:05

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի վկայությամբ՝ ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ, հայկական հրամանատարությունը մարդասիրություն է ցուցաբերել, բավարարել այդ խնդրանքը: Ադրբեջանական լրատվամիջոցները տարփողում են Նախիջևանի Շարուրի շրջանում 11 հազար հեկտար հող ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցնելու, Գյուննութի «ազատագրման», Երևան-Գորիս-Լաչին ավտոճանապարհի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին: Արժե՞ ադրբեջանցիների նկատմամբ մարդասիրություն ցուցաբերել, եթե նրանք դա օգտագործում են քարոզչական, հակահայկական նպատակներով: Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության դեմ քարոզչական պատերազմում շատ թերացումներ կան, դրանք անհապաղ շտկել է պետք: