Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Սա նշանակում է, որ ձեր զորամասերում բռնի մթնոլորտ է». Ժաննա Ալեքսանյանը՝ Դավիթ Տոնոյանին

«Սա նշանակում է, որ ձեր զորամասերում բռնի մթնոլորտ է». Ժաննա Ալեքսանյանը՝ Դավիթ Տոնոյանին
681
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 10:25

Ամենակարևոր բանը, որին ես սպասում եմ անհամբերությամբ քննչական մարմիններում հեղափոխությունն է: Նույնիսկ պատկերացում չունեմ, թե ինչքան ժամանակ է պետք դրա պտուղները տեսնելու համար: Քննչական կոմիտեն բանակում սպանություններն անվրդով որակում է ինքնասպանություններ և որևէ նշանակություն չունի, որ քրեական գործերը կոծկվում են դատարաններում առանց ապացույցների: Իսկ երբ Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ «Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է և ոչ միշտ է կապված բանակի հետ», ի՞նչ տվյալների հիման վրա է դա ասում: Եթե չունեք նման ուսումնասիրություն, ինչո՞ւ եք դա հայտարարում կոնկրետ դեպքի ժամանակ՝ խորապես ցավ պատճառելով ընտանիքներին: Մայիս ամսին 5 «ինքնասպանություն»: Սա նշանակում է, որ ձեր զորամասերում բռնի մթնոլորտ է և ավելի լավ է լծվեք զորամասերում հեղափոխություն անելով: