Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ժիրայր Սեֆիլյանի միջնորդության քննարկումը հետաձգվեց. մեղադրողը պահանջեց մեղմել պատիժը (տեսանյութ)

Ժիրայր Սեֆիլյանի միջնորդության քննարկումը հետաձգվեց. մեղադրողը պահանջեց մեղմել պատիժը (տեսանյութ)
109
Երկուշաբթի, 11 հունիսի, 2018 թ., 13:57

Վերաքննիչ դատարանում այսօր ընթացող Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվեց. մինչ այդ պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը: Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությանը, սակայն դատարանը որոշում կայացրեց միջնորդության քննարկումը հետաձգել, որի արդյունքները կհրապարակվեն հունիսի 13-ին:

Նշենք, որ մեղադրող Պետրոս Պետրոսյանը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին 4-ի փոխարեն դատապարտել 3 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է ազատազրկման՝ 10 տարի 5 ամիս ժամկետով: Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման և զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման համար:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների անդամները երաշխավորագիր են ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: