Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
972
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 11:05

Համացանցում հրապարակվել է Գյուննութի գերեզմաններ ադրբեջանցիների այցի տեսանյութը։

«Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ-երի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Հայկական կողմը, մարդասիրական նորմերից ելնելով, թույլատրել էր։

Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել