Կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Մկրտչյանի ծննդյան օրն է
611
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 14:15

Փաստաբան Հայարփի Սարգսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ այսօր՝ 12.06.2018թ., ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշն ազատագրած հետախույզներից Անդրանիկ Մկրտչյանի ծննդյան օրն է:

«Նա կդառնար 27 տարեկան: Թշնամու դեմ հերոսաբար մարտնչած և մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատվով կատարած Անդրանիկ Մկրտչյանը, ցավոք, ինչպես որ գործի փաստերն են վկայում, սպանվել է անցյալ տարի օգոստոսի 20-ին, իսկ նախաքննական մարմինը որակել է ինքնասպանություն: Իմ կողմից արվելու է հնարավոր և անհնարին ամեն ինչ, իրերն իրենց անուններով կոչելու համար: Արդարությունը պիտի վերականգնվի:
Շնորհավոր ծնունդդ, հերոս...»,- գրել է Հ. Սարգսյանը: