Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ադրբեջանի զինված ուժերը հակատանկային հրթիռների կիրառմամբ գործնական կրակոցներ են իրականացրել

Ադրբեջանի զինված ուժերը հակատանկային հրթիռների կիրառմամբ գործնական կրակոցներ են իրականացրել
1940
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 15:25

Ադրբեջանի զինված ուժերը ժամանակակից հակատանկային հրթիռների կիրառմամբ գործնական կրակոցներ են իրականացրել, հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պարապմունքների շրջանակներում անցկացվող կրակոցներն, ամենայն հավանականությամբ, արձակվել են զրահամեքենաների վրա տեղադրված «Կոռնետ» և «Սպայկ» տիպի համալիրներից, որոնք նախատեսված են արդիական զրահատեխնիկայի ոչնչացման համար: