Այսօր Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն
1475 Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 16:15 Այսօր՝ հունիսի 12-ին, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանը շրջանցող հերթական խողովակաշարը կբացեն: Հայաստանը շրջանցող հերթական՝ TANAP (Տրանսատլանտյան գազամուղ) խողովակաշարի շինարարությունն սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և այժմ այն ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով կհասցնի Թուրքիա, ապա Հարավային Եվրոպա՝ նվազեցնելով Ռուսաստանից Եվրոմիության էներգետիկ կախվածությունը: Խողովակաշարի պաշտոնական բացումը կկայանա Թուրքիայի Էսքիշեհեր նահանգում: Այն տարեկան 16 միլիարդ քառ. մ գազ կմատակարարի: Մոտ 6 միլիարդ քառ. մ գազ՝ դեպի Թուրքիա, մնացածը՝ Եվրոպա: TANAP-ի բաժնեմասերի 51%-ը պատկանում է ադրբեջանական պետական նավթագազային SOCAR ընկերությանը, 30%-ը պատկանում է թուրքական Botas, իսկ 12%-ը՝ բրիտանական BP-ին: 7%-ը պատկանում է SOCAR-ի թուրքական դուստր ընկերությանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 8 միլիարդ դոլար: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանը բացել էր «Հարավային գազային միջանցք» հարավկովկասյան Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 3500 կմ և անցնում է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի միջով դեպի Իտալիա: |
«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
3900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
301Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
122Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
231Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
302Երեկ, 17:00«Հարկատուների փողերով սահմանի ականները հանում են, որ ադրբեջանցիները չստիկներով գան»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
114Երեկ, 16:48«Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել»․ Նաիրա Զոհրաբյան
118Երեկ, 16:24ԱՄՆ Սենատը հաստատել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը
308Երեկ, 16:18