Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Ժիրայր Սեֆիլյանի գործով բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին. ուղիղ միացում

Ժիրայր Սեֆիլյանի գործով բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին. ուղիղ միացում
341
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 15:00

Վերաքննիչ դատարանի որոշմամբ, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բոլոր մեղադրյալներն ազատ արձակվեցին:

Վերաքննիչի որոշմամբ, պաշտպանների բողոքները բավարարվեցին մասնակի։ Կալանքի որոշումը փոխելով հանդերձ՝ դատարանը Հրայր Թոփչյանին, Գալուստ Գրիգորյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման, Գևորգ Սաֆարյանին՝ 2 տարի 6 ամսով, Ժիրայր Սեֆիլյանին՝ 5 տարի 6 ամսով։

Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալաքը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: