Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ժիրայր Սեֆիլյանի վրա թուրը դեռ կախված է օդում». Տիգրան Հայրապետյան (տեսանյութ)

«Ժիրայր Սեֆիլյանի վրա թուրը դեռ կախված է օդում». Տիգրան Հայրապետյան (տեսանյութ)
157
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 15:50

«Այն պատգամավորները, որոնք որ երաշխավորել էին Սեֆիլյանի համար, այդ գումարները կվճարվեն, որից հետո նա ազատ կարձակվի»,- քիչ առաջ Վերաքննիչ դատարանի մոտ՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի պայմանական ազատման հարցին, ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ դատարանի որոշման մեջ անհասկանալի կետեր կան.

«Անհասկանալի էր դատարանի վերջնական որոշումը: Չնայած դատարանը Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխում է, բայց նրան դատապարտում է 5,6 ամիս ժամկետով: Ըստ էության, եթե Վճռական դատարանը չբեկանի այս դատական ակտը, Ժիրայր Սեֆիլյանին պետք է պատիժ նշանակվի 5 տարի 6 ամիս ժամկետով: Անտրամաբանական է, չկա իրավաբանություն: Դատարանը գտնում է, որ խափանման միջոցը պետք է փոխվի, բայց միևնույն ժամանակ պատիժը պայմանականորեն չի կիրառում: Այսինքն՝ Ժիրայր Սեֆիլյանի վրա թուրը դեռ կախված է օդում»,- մեկնաբանելով իր պաշտպանյալի ազատ արձակման փաստը, ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ազատ արձակեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով բոլոր դատապարտյալներին՝ այդ թվում Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին: