Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկկողմ շահերի հարգման հույս է հայտնել (տեսանյութ)
668 Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 21:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկկողմ շահերի հարգման հույս է հայտնել, հաղորդում է РИА Новости-ն: Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, նա վստահություն է հայտնել, որ նման հարաբերություններն առավել փոխգործակցությունն առավել բացառիկ կդառնա: «Կարծում եմ՝ Հայաստանում և Ռուսաստանում գոհ են հարաբերությունների նման զարգացմամբ: Հուսով ենք, որ այդ հարաբերություններն առավել արդյունավետ կզարգանան՝ երկու պետությունների և ազգերի շահերի և երկու երկրների ինքնիշխանության հարգման հիման վրա»,- ասել է Փաշինյանը: Իր հերթին, Պուտինը նշել է Երևանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հանդիպումները պահանջված են: «Այժմ մենք հնարավորություն ունենք հանդիպել միջազգային սպորտային միջոցառման շրջանակներում և խոսել երկկողմ համագործակցության մասին: Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հետ առևտրաշրջանառության առաջին տեղը, մենք համար մեկ գործընկերն ենք առևտրատնտեսական ոլորտում»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ դրական արդյունք է տալիս Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: |
«Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս»․ Անդրանիկ Թևանյան
8602:30«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
9400:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
100Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
131Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
109Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
129Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
122Երեկ, 21:36«Նոր վարչապետ առաջադրե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»․ Տիգրան Աթանեսյան
186Երեկ, 20:18