«Որոշ զարգացումներ, որոնք կարող են լինել դիվանագիտական ու ռազմական բախումների պայման». Նաիրի Հոխիկյան
1172 Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 22:20 Արցախի ՊԲ երեկվա տարածած տեսանյութով հաստատվում են վերջին 5-6 ամիսներին հասունացող մտահոգությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների: Ամենևին կասկածի տակ չդնելով հայկական բանակի կարողություններն ու բանակի ղեկավարության ունակությունները (մանավանդ որ, հանրային ու լրագրողական դաշտի ներկայացուցիչները առնվազն այնքան տեղեկություն չունեն, ինչքան բանակի անձնակազմը)՝ մատնանշեմ որոշ զարգացումներ, որոնք կարող են լինել դիվանագիտական ու ռազմական բախումների պայման: -Նախիջևանում թեև էական առաջխաղացում չի եղել (ՊՆ-ն է այդպես ասում, իսկ ես չվստահելու հիմք չունեմ), բայց այնտեղ հաստատված թուրքական ջոկատներն ու պարբերական զորավարժանքները խոսում են հենց այդ տարածքից սադրիչ գործողությունների անցնելու մտադրության մասին: Երևանը Նախիջևանից ուղիղ գծով հեռու է մոտ 60 կմ: -Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարզական խոշոր մրցաշարերի ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է դրանց վրա, առավել արդյունավետ է հարձակվել և անակնկալի բերել հակառակորդին՝ միջազգային հանրության ուշադրությունից դուրս: 2008թ. օգոստոսին՝ օլիմպիական խաղերի ժամանակ Վրաստանի կողմից Աբխազիայի վրա հարձակման փորձը՝ օրինակ: Հունիսի 14-ին ՌԴ-ում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ տևելով 1 ամիս: -Հայկական (այդ թվում՝ Արցախը) կողմի աքիլլեսյան գարշապարը միշտ եղել է և կա անկայունությունը: Եթե երկիրը ունի ներքին կայունություն, անհնար է իշխանության, հանրության և բանակի համար խուճապ ստեղծել: Հետևաբար այս պահին մեզ համար առավել կարևոր է ունենալ ներքին համերաշխություն՝ առանց էմոցիաների և ամբիցիաների: Արցախի ներքին կայունությունը առավել կարևորն է: Այս իրավիճակում, իմ կարծիքով, նախ մեր՝ լրագրողական դաշտը պետք է իր մեջ ուժ գտնի՝ պետական ու ազգային շահը գերադասել սենսացիայից, չտարածել խուճապ ստեղծող տեղեկություններ, լուն ուղտի չվերածել: Իհարկե, նշածս թեզիսներն ընդամենը վարկածներ են, բայց հանրության համար շատ կարևոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման՝ վստահ լինելով, որ մեր բանակը պատրաստ է համարժեք պատասխան տալ թշնամուն: Ի վերջո, մենք տասնյակ անգամ ավելի պատրաստ ենք սահմանը պահելու, քան 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Հուսով եմ, բանակի ղեկավարությունը օբյեկտիվ է գնահատում իր ռեսուրսները: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան («Ֆեյսբուք») |
«Սկսել եք մեկդ մեկի կասկածել». Բագրատ Սրբազանը հանդարտության կոչ արեց (տեսանյութ)
1323:18Միքայել Աջապահյանը Կիրանցում է
2923:06Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
3223:00Կիրանցի մոտ ճանապարհը շարունակում է մնալ փակ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4722:54«Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները». Վարազդատ Հարությունյան
5322:30«Ականատեսները կասկածներ ունեն, որ Կիրանցում մեքենայի մեջ գտնվող անձն ադրբեջանցի է եղել». Արմեն Հովասափյան
9222:18«Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տ. Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
7222:00«Կիրանցում ոստիկաններն օգտագործեցին լուսաձայնային նռնակ». Գագիկ Հարությունյան (տեսանյութ)
8021:54