Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում կրկին վիրահատվել է

Զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում կրկին վիրահատվել է
1150
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 23:05

Դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանը Գերմանիայում վիրահատվել է երրորդ անգամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Շատ լավ լուր ունենք Գերմանիայից!!!
Քիչ առաջ բարեհաջող ավարտվեց մեր Ալբերտի 3-րդ վիրահատությունը:
Ալբերտ ջան, անհամբեր սպասում ենք քեզ, լիքը անելիքներ ունենք!»,-գրել է Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտին արդեն երկու անգամ վիրահատել են Գերմանիայում այս տարվա սկզբին։ Սա վերջին՝ պլաստիկ վիրահատությունն էր։

Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ա.Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանն, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող: