Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

Զախարովան՝ ԼՂ հարցով բանակցությունների շարունակման մասին

Զախարովան՝ ԼՂ հարցով բանակցությունների շարունակման մասին
1420
Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 17:10

Բարենպաստ մթնոլորտի ստեղծումը միայն կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացի առաջընթացին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն կարծիքը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպումը կարող է ակտիվացնել բանակցային գործընթացը:

Նա ընդգծել է, որ առաջընթացին կնպատի միայն նման մթնոլորտի ստեղծումը: Զախարովան հավելել է, որ չի կարելի շփոթել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հանդիպումներն ու խնդիրը, որը լուծման իր ձևաչափն ունի: