Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Ըմբշամարտ. 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Հունգարիայից

Ըմբշամարտ. 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Հունգարիայից
852
Կիրակի, 17 հունիսի, 2018 թ., 13:15

Հունգարիայի Դյոռ քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի դպրոցականների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշները 3 մեդալ են նվաճել։ 48 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։

Բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Վարդան Ամիրխանյանը և 62 կգ քաշային Դավիթ Մարգարյանը։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։

Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։