Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Որտեղի՞ց Հայաստանին Սու-30ՍՄ». Regnum

«Որտեղի՞ց Հայաստանին Սու-30ՍՄ». Regnum
1547
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 15:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook-ի իր էջում բավականին հետաքրքիր լուսանկար էր հրապարակել՝ ռուսական Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչի խցիկից, գրում է Regnum գործակալությունը:

Փաշինյանը լուսանկարին կից գրել էր, որ գտնվում է աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում և որ արդեն Երևանում է:

«Հարց է ծագում՝ որտեղի՞ց «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ տեղակայված են ՄիԳ-29 կործանիչները, հայտնվեց Սու-30ՍՄ-ը: Այն պատկանում է ռուսական օդատիեզերական ուժերի՞ն, թե՞ ձեռք է բերվել Հայաստանի կողմից»,- գրում է գործակալությունը:

ՀՀ ՊՆ-ում գործակալության զրուցակիցն ասել է, որ Երևանը կործանիչի ձեռքբերման հարցով բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, ընդ որում՝ բանակցությունները բավականին արդյունավետ փուլում են գտնվում: Աղբյուրը նաև հայտնել է, որ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում պայմանագիր կկնքվի մոտակա 1-2 տարվա ընթացքում:

Regnum-ը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցադրած կործանիչը պատկանում է ռուսական օդատիեզերական ուժերին և, ամենայն հավանականությամբ, համալրել է մեքենաների խումբն ինչպես մարտական թռիչքների անցկացման, այնպես էլ հայ զինվորականներին և ղեկավարությանը հնարավորությունների ցուցադրության համար:

Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Հայաստանը չունի կործանիչ ավիացիա. մարտական ինքնաթիռներից առկա են 15 Սու-25 ռմբակոծիչներ, 18 ՄիԳ-29 կործանիչներ «Էրեբունի» ավիաբազայում, որոնք տարեցտարի զգալիորեն հնանում են:

Եվ այդ առումով, ինչպես նշում է գործակալությունը, տրամաբանական էր այն փոխարինել Սու-30ՍՄ-ով: Գործակալությունը հավելում է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ Սու-25 ռմբակոծիչներ և ՄիԳ-29 կործանիչներ ունի, իսկ վերջերս մեծ քանակությամբ իսրայելական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերեց:

«Սու-30ՍՄ-ը զգալիորեն կմեծացնի Երևանի և Ստեփանակերտի հարձակողական հնարավորություններն ու սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքն ու այլ կարևոր թիրախներ, ինչը կարևոր դեր կխաղա լայնամասշտաբ պատերազմը կանխելու գործում»,- եզրափակում է Regnum-ը: