Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մարտի դաշտում առաջ շարժվել հրաժարվողներին Մանվելն անխնա գնդակահարում էր». Բակուր Կարապետյան

«Մարտի դաշտում առաջ շարժվել հրաժարվողներին Մանվելն անխնա գնդակահարում էր». Բակուր Կարապետյան
7351
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 17:20

Արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի օրերին գնդապետ Մանվելը, որը իր զորքով դիրքավորվել էր Մատաղիսի մոտ, Վազգենից այսպիսի հրահանգ ստացավ. «Եթե ազատագրես Չայլու գյուղը, Միրբաշիր քաղաքը, քեզ գեներալի կոչում կտամ»: Մանվելը Թարթառի ձորով առաջ ուղարկեց զորքը: Այդ ուղղությամբ իրականում անհնար էր առաջ շարժվել: Հարյուրավոր զոհեր ունեցանք: Հրաժարվողներին Մանվելն անխնա գնդակահարում էր: Ահա մեր «ԼԵԳԵՆԴԱՐ» գեներալը...
Այն, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերեց երեկ, ամենևին զարմանալի չէր ինձ համար»: