«Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է էժանագին խուլիգանի նման». Նաիրա Զոհրաբյան
686 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 14:40 «Թե ինչ կպատմեն հետո, դա արդեն հետաքրքիր չէ. փաստը նրանում է, որ զինվորին պատկանող սնունդը հայտնվել է Մանվել Գրիգորյանի պահեստում, ԵԿՄ-ի՞ն են տվել, թե ի՞նչ են արել, միևնույն է, այդ իրողությանը որևէ արդարացում չկա»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե հայտնաբերված սնունդը հիմնավորում են նրանով, որ ԵԿՄ-ի համար է տրամադրվել, կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով. «Եվ պետք չէ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել: Որևէ մեկը, ով կփորձի այս ամբիոնից արդարացնել Մանվել Գրիգորյանին, հավասարազոր է նրան: Գագիկ Ծառուկյանն այսօր պետք է գար, բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանն իր հանդեպ ամենավերջին էժանագին խուլիգանի նման է պահել, իսկ պարոն Ծառուկյանը չէր կարող այդքան իջնել և նրա ներկայությունը կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից, ուստի Ծառուկյանը, որպես ուժեղ մարդ, ներկա չի լինի: Այն, ինչ ասում ենք, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումն է»,- ասաց պատգամավորը: |
«Թուրքական ներկայությունն աճեց». Տիգրան Աբրահամյան
9503:06«Նիկոլ, դու ես ասել՝ Արցախը գերտերություն է». Էդուարդ Շարմազանով
119Երեկ, 23:36«Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքը ներշնչված է Կրեմլից». Մեթյու Միլլեր
273Երեկ, 23:00«Թույլ չտալ, որ կրկնվի Ուկրաինայի ճակատագիրը». Վրաստանի վարչապետի խոսքերը զայրացրել են ուկրաինական կողմին
266Երեկ, 20:48«Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին». Էդմոն Մարուքյան
157Երեկ, 19:54Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը գերազանցել է Հիտլերին
104Երեկ, 19:30«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
236Երեկ, 19:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
352Երեկ, 18:00