Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

«Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել». ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
510
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 14:45

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանել է երեկ՝ հունիսի 18-ին, Գյումրիի ավագանու կողմից Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին հարցին:
- Ինչպե՞ս կարձագանքեք այս իրադարձությանը:

- Ինչպե՞ս պետք է արձագանքեմ՝ Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը՝ չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում:
Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ՝ գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը՝ անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից:

Աղբյուրը`   2rd.am (Ֆեյսբուք)