Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Սամբո. հայտնի են Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարի հաղթողները

Սամբո. հայտնի են Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարի հաղթողները
542
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 17:10

Հունիսի 15-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ
մարզահամալիրում /նախկին Միկա/ տեղի ունեցել Հայաստանից ըմբշամարտի ձևերի առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 23-րդ ավանդական
հուշամրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 60 ուժեղագույն սամբիստ՝ ՀՀ մարզերից, Երևանից,
Արցախից:

Հուշամրցաշարի հաղթողները և մրցանակակիրները պարգևտրվել են մեդալներով,
պատվոգրերով և թանկարժեք նվերներով:
Ոսկե մեդալներ են նվաճեցին Մանուկյան Էդմոնդը՝ 57 կգ քաշային կարգում, Մանուկյան Մաքսիմը՝
62կգ ք/կ, Մահինյան Կառլենը՝ 68կգ ք/կ, Նաղդալյան Անդրանիկը՝ 74 կգ, Գրիգորյան Դավիթը՝ 82կգ,
Պետրոսյան Էդիկը՝ 90կգ, Մանուկյան Արմանը՝ +90կգ:

Հատուկ մրցանակի են արժանան 62 կգ Գառնիկ Հովհաննիսյանի, 57կգ Արտակ Գևորգյանի, 68կգ
Անդրանիկ Ծատուրյանի քաշային կարգերում հաղթող մարզիկները: