Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի ինժեներական ծառայության պետին
1102 Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 18:50 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողների պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2017 թվականի նոյեմբերի 21-ին մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը, իսկ շարքային Նարեկ Հայկի Հովեյանի առողջությանը՝ պատճառվել ծանր վնաս: Դեպքի առթիվ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ականազերծում և ականապատում իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված եղել զորամասի ինժեներական ծառայության պետ Է. Գրիգորյանը՝ կոչումով մայոր (զորացրվել է 2018թ. փետրվարին), ով ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել: Ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը չի տիրապետել ականապայթյունային միջոցների նյութական մասին, առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ, մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով՝ սուր ծայրով բահի միջոցով և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե |
36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
9218:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
15316:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
13714:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
11513:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
23212:00Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
26110:36Ստավրոպոլում Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել (տեսանյութ)
22609:54Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
14509:48