Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

Գայլի հարձակումից տուժած 10 տարեկան տղան մահացել է

Գայլի հարձակումից տուժած 10 տարեկան տղան մահացել է
2301
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 16:40

Հունիսի 19-ին ԼՂՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ. Գ-ի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ. Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է: