Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին
2181 Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ., 10:30 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին: «Ինչպես հասկացա, ձեզ հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Բանաձևերն ընդունվել են մարտական գործողությունների ընթացքում: Դրանք թույլ են տալիս դադարեցնել արյունալի իրավիճակն ու կողմերին քաղաքական երկխոսության բերել: Բոլորի համաձայնությամբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել լուծել բոլոր մնացած հարցերը, ներառյալ՝ տարածքների ազատագրումն ու քաղաքական կարգավորումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման ճանապարհով»,- ասել է Լավրովը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, Երևանի և Բաքվի համաձայնությամբ աշխատում է առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ դրա համար, ըստ Լավրովի, անհրաժեշտ է փոխհամաձայնություն հակամարտող կողմերի միջև: |
«Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, եթե ՀՀ իշխանությունն ինքն է բնակավայրեր հանձնում Ադրբեջանին»․ Զախարովա
2514:18«Այսպես ասած՝ «ջենթլմենական» համաձայնություն էր ձեռք բերվել ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգելու շուրջ»․ Զախարովա
6613:54«Ադրբեջանը ոչինչ չի կարող անել՝ Ուկրաինային օգնելու համար»․ Ալիև
10312:24«Էքսկլավների հարցն ավելի բարդ է»․ Ալիև
11211:18Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7911:00«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
12210:48Բայդենը «կանաչ լույս է վառել» Ուկրաինայի համար
23910:30«Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն»․ Տիգրան Աբրահամյան
10110:24