Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում
1355
Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ., 16:20

Արցախում 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հերոսաբար հետ մղած, սակայն վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գոռի նշանակմանը՝ գրելով, որ մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ է արել, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:

«Գոռն այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի: Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել»,- գրել է Մուրադյանը՝ հերոսին մաղթելով աշխատանքային հաջողություններ: