Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մանվելը Վազգեն Սարգսյանի աջ ձեռքն էր, նրա բութ գործիքը». Արգիշտի Կիվիրյան

«Մանվելը Վազգեն Սարգսյանի աջ ձեռքն էր, նրա բութ գործիքը». Արգիշտի Կիվիրյան
831
Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ., 16:45

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մանվելի պահով մի բան ասեմ: Ո՞վ ա Մանվելը: Ինքը եղել ա Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը, նրա բութ գործիքը, նրա ցանկացած կամքի անվերապահ կատարողը, որը թույլ տվեց Կռազի նախկին շոֆերին դառնալու Հայկական Երրորդ հանրապետության առանցքային դեմքը: Երբ հեռավոր 1996 թվականին Վազգենը վստահ չէր որ բանակը կկատարի իր ապօրինի հրամանները, Մանվելն ու իր զինյալ խմբերը վերցրրեցին իրենց վրա Բաղրամյանը 26 պաշտպանելու ու ժողովրդի դեմ զենք կիրառելու գործառույթը: Իսկ Սերծի ու Ռոբերտի հետ նրա հարաբերությունները դիամետրալ այլ ա եղել, ընդամենը նշեմ երկու փաստ՝ 1999 հոկտեմբերի 27-ից հետո նույն Մանվելն էր, որ տվել էր տանկերը Երևանի վրա քշելու հրամանը, ինչը կարող էր ավարտվել Ռոբերտի և Սերժի ֆիզիկական հաշվեհարդարով, իսկ 2008 թվականին ինքը տվել էր իր վերջնական համաձայնությունը իր զինյալ թայֆեքով անցնելու Լևոն Տեր Պետրոսյանի կողմը, ու միմիայն իր և իր շրջապատի դեմ կտրուկ կոշտ գործողությունները կանխեցին դա: Ու միմիայն Ռոբերտի ու Սերժի «կոմպրոմիսների քաղաքականության» մոդելն էլ, որ թույլ չէր տալիս ամբողջական հաշվեհարդար տեսնել իր դեմ: Եվ երբ «իշխանափոխութոյւնից» հետո Մանվելը առաջիններից մեկը հայտարարեց որ ինքը ՀՀԿ-ից չի, ակնհայտ էր որ ինքը նորից բռնել ա նույն ճանապարհը: Դե այս պարագայում դուք ինքներդ որոշեք թե ում էր ամենաշատը ձեռնտու Մանվելին այնպես լողացնել տուշոնկայի մեջ, որ ինքը էլ ողջ կյանքը չկարողանա լվացվել...»: