Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Բակո Սահակյանն է «Ուազ» մակնիշի մեքենաները տվել Մանվելին». Վահան Բադասյան

«Բակո Սահակյանն է «Ուազ» մակնիշի մեքենաները տվել Մանվելին». Վահան Բադասյան
4124
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 22:10

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Գոնե այս տեսանյութը դիտելուց ամեն ոք կհամոզվի, որ իսկապես Բակո Սահակյանն է «Ուազ» մակնիշի մեքենաները տվել Մանվելին։ Երկու հատ «Նիվա» էլ տվել է ընդհանրապես կապ չունեցող մարդկանց։ Թող դատախազությունը հրավիրի ինձ, ես այս բոլորի մասին մանրամասնեմ։ Եթե ոչ, միևնույնն է, Բակոյի հետ դատախազները նույնպես պատասխան կտան։ Մեկ է, պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի: