Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դիվերսիոն փորձերն ավելի շատ կապված են Ադրբեջանի ՊՆ ղեկավարի վերջին հայտարարությունների հետ». Աշոտ Ասատրյան

«Դիվերսիոն փորձերն ավելի շատ կապված են Ադրբեջանի ՊՆ ղեկավարի վերջին հայտարարությունների հետ». Աշոտ Ասատրյան
678
Շաբաթ, 23 հունիսի, 2018 թ., 15:45

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Արցախի բանակի զինծառայողները կասեցրել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի դիվերսիոն ներթափանցման փորձը։

ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր:

Դիվերսիոն փորձերը ավելի շատ կապված են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի վերջին օրերին կատարած հայտարարությունների հետ, որոնք ավելի շատ կոչ էին իր բանակի ահաբեկիչներին, որպեսզի նրանք սկսեն սադրել առաջնագծում իրավիճակը։ Սակայն պարզվեց, որ ընդամենը երկու օր առաջ, ըստ Հասանովի, ցանկացած հրամանի պատրաստ ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները չկարողացան կատարել նույնիսկ ամենահասարակ դիվերսիոն փորձը: