Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«24 ժամով դադարեցրվել են ռազմական գործողությունները». Թուրքիայում ընտրություններ են. Կարեն Հովհաննիսյան

«24 ժամով դադարեցրվել են ռազմական գործողությունները». Թուրքիայում ընտրություններ են. Կարեն Հովհաննիսյան
494
Կիրակի, 24 հունիսի, 2018 թ., 12:00

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է. «Այսօր Թուրքիայում արտահերթ ընտրություններ են: Թուրքիայի 56 342 263 քաղաքացիներն ընտրելու են խորհրդարանի 600 պատգամավոր և երկրի նախագահ: Ընտրությունը տեղի է ունենալու բոլոր 81 նահանգներում, 180 065 ընտրատեղամասերում: Առաջնին անգամ նախագահի և խորհրդարանի համար նախատեսված քվեաթերթիկները տեղադրվելու են մեկ ծրարի մեջ: Ընտրություններին առաջին անգամ մասնակցելու են 1.65 մլն ընտրող:
Բոլոր կուսակցությունները մասնակցում են դաշինքներով: Ընտրությունները կտևեն թուրքական ժամանակով մինչև ժամը 17:00-ն:

PKK-ն միակողմանի 24 ժամ դադարեցրել է ռազմական գործողությունները թուրքական զինուժի դեմ, որպեսզի հնարավորություն տրվի Թուրքիայի քրդաբնակ նահանգներին անվտանգ մասնակցել ընտրություններին»: