Սպանություններ, միջազգային դիտորդների կալանավորումներ, հրդեհ ԿԸՀ-ի շենքում և այլն. Թուրքիայի ընտրությունները՝ Կարեն Հովհաննիսյանի մեկնաբանությամբ
226 Կիրակի, 24 հունիսի, 2018 թ., 23:18 Այսօր Թուրքիայում անցկացան խորհրդարանային և նախագահական ընտրությունները, որոնք անցան համատարած խախտումներով, լցոնումներով, քրեական հացանգործություններով: Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Քարաչոբանի շրջանում ընտրատեղամաս եկած իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածուն վիճել է տեղամասում գտնվող ընդդիմադիր «Լավ» կուսակցության շրջանային գրասենյակի նախագահի և մյուս անդամների հետ։ Արդյունքում Էրդողանի կուսակիցները կրակ են բացել՝ սպանելով ընդդիմադիր կուսակցապետին և նրա 2 կողմնակիցներին: «Շանլիուրֆայում, որտեղ ի դեպ տեղի են ունեցել սպանություների ընտրատեղամասերում, Էրդողանը 70 տոկոս ձայն է տանում: Լավ, սենց լցոնու՞մ: Համեմատության համար ասեմ, որ նախկին ընտրություններին այստեղ Էրդողանը խայտառակ պարտություն էր կրել,- գրում է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: Նա նաև հայտնում է, որ Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում ձերբակալվել են եվրոպացի տասը դիտորդներ: «Ձերբակալվածների թվում է ֆրանսիացի սենատոր Քրիստիան Փրունաուդը: Ձերբակալվածներից երեքը ֆրանսիացիներ են, երեքը գերմանացիներ և չորսը իտալացիները: Ձերբակալումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիտորդները զեկուցել են, որ թուրքական իշխանությունը մեծամասշտաբ խարդախություններ է իրականացնում ընտրատեղամասերում»,- գրել է Կարեն Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում հրդեհ է բռնկվել: Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան («Ֆեյսբուք») |
«Ցանկացած իշխանություն իշխանություն է ուժայինների շնորհիվ». ակցիայի մասնակցի կոչը՝ ոստիկաններին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6719:24«170 մետր. սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց». Վարդան Ոսկանյան (լուսանկար)
8119:00Իրանում ռեփերի են մահապատժի դատապարտել
15117:50«Չի ուզո՞ւմ թեկուզ ջրի շշեր ուղարկի Տավուշ, որ հետո հպարտանալու շանս ունենա»․ Սյուզի Բադոյան
11717:18«Քիչ առաջ ազատ արձակվեցի». Էդգար Ղազարյան
8816:48«Էդ անգրագետը հողից հասկանո՞ւմ ա, կռվե՞լ ա, որ իմանա»․ տավուշցիները՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)
10616:30Քաղաքացիները փակել են նաև Ապարան-Սպիտակ ճանապարհը (տեսանյութ)
10616:24«Սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»․ Հայր Դերենիկ (տեսանյութ)
11116:18