ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. հրապարակվել է երկար սպասված տեսանյութը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
4478 Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 02:40 FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք) հրապարակել է տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը: «Եկեք հասկանանք՝ որտեղից 575 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող քաղաքապետին նման ճոխություններ»,- ասում է տեսանյութի վարող Անի Խաչիկյանը: Հետաքննությունը մեկնարկել է 2017թ․ նոյեմբերի 1-ին, ավարտվել 2018թ․ փետրվարի 21-ին: Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանն անդրադարձել էր Տարոն Մարգարյանի շքեղ բնակարանին, մի քանի օր անց էլ հայտնել. «5-7 օր, և կլսեք առաջին լուրջ հակակոռուպցիոն պայթյունն իմ գործունեության արդյունքում։ Անունն ավելի քան հայտնի է բոլորիդ: 2017թ. նոյեմբերին հիմնեցի նախագիծ, որը կոչվում է Fact (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք)։ Նպատակն էր հետաքննել ու փաստարկված վիդեոբովանդակության տեսքով հանրությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության միջոցները գողացած տարբեր տրամաչափի օլիգարխի համբավ ձեռք բերած անհատների ապօրինի ունեցվածքը։ 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի մարտ ամիս կատարեցինք հետաքննություն։ Վիդեոնյութն ավելի քան հիմնավոր ու փաստարկված է։ Մարտից մեկնարկեց հեղափոխությունը, որն այժմ կայացած փաստ է, իսկ ներկայիս կարգավիճակում ես այլևս որևէ կապ չունեմ նախագծի հետ։ Նախագիծն այժմ գլխավորում է հետաքննող լրագրող Նաիրա Հարությունյանը, պրոֆեսիոնալ և վճռական մասնագետ։ Հպարտ եմ, որ կանգնած եմ եղել նախագծի ակունքում, որը փոխանցել եմ ապահով ձեռքերի։ Հաջողություն եմ մաղթում նոր թիմին։ Վստահաբար և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կոռուպցիան պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Դրա համար կա բավարար գիտելիք, կամք և համարձակություն»։ |
«Ովքե՞ր նպաստեցին Հայաստանում թելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը»․ Կ․ Պողոսյան
6614:18Wildberries-ի հիմնադիրը հայտնվել է «ամենաաղքատացած» միլիարդատերերի ցուցակում․ #Forbes
14714:00«Ոսկեպարի սահմանային փոփոխությունը լուրջ սպառնալիք է ստեղծելու»․ «Թաթոյան» հիմնադրամ
7813:36«Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն․ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում»․ Գագիկ Շամշյան
8613:00«Առգրավումները շարունակական բնույթ են կրելու»․ քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ)
6912:54«Ինչի՞, որ չտամ՝ ուժո՞վ եք տանելու»․ կանաչի վաճառող կինը՝ քաղաքապետարանի աշխատակցին (տեսանյութ)
9611:24Ստուգումներ Երևանում՝ փողոցային առևտուրը արգելելու նպատակով (տեսանյութ)
9910:48Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը. «Հրապարակ»
9208:48