Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Չի կարելի Մանվել Գրիգորյանի արածը լոկ գողություն որակել». Սյուզաննա Սիմոնյան

«Չի կարելի Մանվել Գրիգորյանի արածը լոկ գողություն որակել». Սյուզաննա Սիմոնյան
984
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 14:20

«Սասնա ծռեր» խմբավորման համակարգող Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես առաջին օրը գրեցի, այսօր ևս կրկնում եմ։ Չի կարելի Մանվել Գրիգորյանի արածը լոկ գողություն որակել։ Դա գողություն չէ, դա դավադիր քայլ է մեր բանակի, զինվորի նկատմամբ, որպեսզի թուլանա բանակը, որ զինվորը չսնվի, զինվորի ոգին ուժեղ չլինի, որ բանակի մարտունակությունը թուլանա։ Ահա թե որ տեսանկյունից պետք է նայել այդ հարցին։ Սա պատերազմական իրադրության մեջ գտնվող երկրի համար ամենածանր հանցանքն է։ Կազմակերպված դավադրություն բանակի նկատմամբ։ Ու կարծում եմ այդ գործում ներգրավված է մի ամբողջ գործակալական ցանց»։