Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ձերբակալման պահին Սաշիկ Սարգսյանը փորձել է փախուստի դիմել. նոր մանրամասներ (տեսանյութ)

Ձերբակալման պահին Սաշիկ Սարգսյանը փորձել է փախուստի դիմել. նոր մանրամասներ (տեսանյութ)
1659
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 19:20

Ինչպես արդեն հայտնել ենք, մոտ մեկ ժամ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանություն են բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով հայտնի է «Սաշիկ» անվամբ։ Պարզ է դարձել, որ նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։

Ըստ Shamshyan.com-ի՝ նա եղել է իր և իրեն ուղեկցող ավտոմեքենաներով, և երբ իրավապահները կանգնեցրել են, նրանք դիմել են փախուստի։ Ոստիկանները հատուկ օպերացիայի շնորհիվ կանխել են Ա. Սարգսյանի ու նրան ուղեկցողի փախուստը, որից հետո վերջիններս ավտոմեքենաներով բերման են ենթարկվել ոստիկանություն։