Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային լարվածության մասին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային լարվածության մասին (տեսանյութ)
821
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 23:50

Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով սահմանային լարվածության վերաբերյալ օգտատերերից մեկի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Կրակոցների միջին քանակն այս շրջանում, հրադադարի խախտման դեպքերն աննախադեպ ցածր են եղել։ Միջին վիճակագրական տվյալներով ունենք վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ։ Ցավոք, ունեցանք զոհեր։ Առաջնագծում հիմա մի իրավիճակ է, որ կա ադրբեջանական զորքերի որոշակի կուտակում։ Կուտակումները երբեմն մեծանում կամ նվազում են, բայց կա շարժ։ Նախիջևանի հատվածում որոշակի լարվածություն է առաջացել:

Կիսապատերազմական իրավիճակում ենք, որը ցանկացած պահի կարող է փոխվել։ Չեմ ուզում ասել, որ անհանգստության կարիք կա, կամ չկա։ Աշխատում ենք մարտունակության բարձրացման վրա։ Հարցը զինված լուծում չունի։ Զինված բախումը բերելու է անկանխատեսելի հետևանքների»: