Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ամերիկյան ուղղաթիռների մասին խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ». Արփինե Հովհաննիսյան

«Ամերիկյան ուղղաթիռների մասին խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ». Արփինե Հովհաննիսյան
129
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 12:40

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:
Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ՝ կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: