Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ադրբեջանը Հայաստանին «սպառնում է» իսրայելական Lora հրթիռային համակարգերով

Ադրբեջանը Հայաստանին «սպառնում է» իսրայելական Lora հրթիռային համակարգերով
729
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 14:50

Ադրբեջանը զինվորական շքերթի ժամանակ ցուցադրել է իսրայելական Lora օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք օգտագործվում են ենթակառուցվածքների տարրերի խոցման համար, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

2004թ. այդ համակարգերը հաջող փորձարկումներ են անցկացրել Միջերկրական ծովում:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանն այդ համակարգերը գնել է անհայտ քանակությամբ:

Ինչպես նաև հաղորդվում է, որ զինվորական շքերթի ժամանակ ցուցադրել են չեխական արտադրության Dana հրետանային համակարգերը: