Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Թշնամին դարպասների մոտ է». Ոսկան Սարգսյան

«Թշնամին դարպասների մոտ է». Ոսկան Սարգսյան
595
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 15:10

Լրագրող Ոսկան Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հայաստանը վաղուց պետք է ունենար Ադրբեջանին դիմակայելու ռազմավարական պլան, որտեղ ըստ տարինների պետք է նշված լինեն Ադրբեջանի ռազմատենչությունը սանձող տնտեսական, ռազմական,դիվանագիտական, քարոզչական և տարաբնույթ այլ գործողություններ: Թեկուզ ուշ, սակայն պետք է ընդունել և կյանքի կոչել այն: Ցավոք, նախաձեռնությունը զիջել ենք Ադրբեջանին, որը նախահարձակ է լինում նշված ոլորտներում: Լևոն Տեր-Պետրոսյանը թողնելով հարցի լուծումը՝ հրաժարական տվեց, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հիմնախնդրի շնորհիվ իշխանության գալով՝ մեծ հարստություն դիզեցին, սակայն բավարար ուշադրություն չդարձրին Հայաստանի և Արցախի պաշտպանունակությանը: Իլհամ Ալիևն այսօր Բաքվի զորահանդեսում հայտարարել է, որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է դրա առաջին փուլը: Ինչպես ասում են՝ թշնամին դարպասների մոտ է»: