Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Յոթ շախմատիստ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարների խմբում է

Յոթ շախմատիստ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարների խմբում է
401
Երեքշաբթի, 26 հունիսի, 2018 թ., 16:50

Երեկ տեղի ունեցավ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի 5-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիաներում առաջատարներից Սետուրամանը ու Կիրիլ Ստուպակը և Զավեն Անդրիասյանը ու Ռինատ Ջումաբաևը մրցում էին միմյանց դեմ, իսկ մյուս առաջատար Մանուէլ Պետրոսյանի մրցակիցն էր Կարեն Ասրյանի հուշամրցաշարի նախորդ տարվա հաղթող Հայկ Մարտիրոսյանը: Սետուրաման – Ստուպակ և Անդրիայան – Ջումաբաև պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ, իսկ Մարտիրոսյանը առավելության հասավ Պետրոսյանի նկատմամբ և միավորներով հավասարվեց առաջատարներին: Առաջատարների խմբին միացավ նաև Կրիշնան Սաշիկիրանը, ով հաղթեց Արման Միքայելյանին, ինչպես նաև Հրանտ Մելքումյանը, ում մրցակից Վահան Նալբանդյանը պարզապես չներկայացավ պարտիային և Մելքումյանին շնորհվեց տեխնիկական հաղթանակ: Այսպիսով 5-րդ տուրից Սաշիկիրանը, Մելքումյանը, Սետուրամանը, Ջումաբաևը, Անդրիասյանը, Մարտիրոսյանը և Ստուպակը վաստակել են 4-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: 12 շախմատիստ առաջատարներից հետ են կեսական միավորով: