Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ձեններդ կտրեք». Լիզա Ճաղարյան

«Ձեններդ կտրեք». Լիզա Ճաղարյան
397
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 02:10

Բանակում տարիներ շարունակ սանձազերծված խայտառակ թալանի դեմ պայքարը այդ նույն բանակի ու 90-ականների ազատամարտիկների վարկաբեկում ներկայացնողները, ավելին՝ այդ բացահայտումները բանակի մարտունակության կորստի հիմք համարողները կա՛մ իրենք էլ են թալանչի, կա՛մ էն կեղծ «հայրենասերներից» են, որոնցից մինչև կոկորդը կուշտ է էս հասարակությունը։
Այսինքն, մեր բանակը չէր վարկաբեկվում, երբ մեր երեխաները կիսաքաղց ու իրենց ծնողների հույսին քարշ էին տալիս իրենց գոյությունը սահմանին ու երազում էն օրը, թե երբ են վերջապես տուն վերադառնալու, մեր բանակը չէր վարկաբեկվում, երբ հաբռգած, միլիոններ դիզած հաստափոր գեներալիտետը հոշոտում էր էդ բանակը, ու դրա ֆոնին պետությունը հազարական դրամ ողորմություն էր հավաքում մի կերպ իր գոյությունը քարշ տվող ժողովրդից, իսկ հիմա, որ թալանչիներին բացահայտում են, բանա՞կն է վարկաբեկվում։
Սա կեղտոտ շանտաժ է։
Բանակի հեղինակության մտահոգության անվան տակ ակնհայտ շանտաժ է, որովհետև լիքը տականքներ սարսափից գիշերները չեն քնում, գիտեն, որ մի օր էլ իրենցից են հաշիվ պահանջելու, ու հիմա էս ստոր ճանապարհն են բռնել։
Էդ նույն ձևով տարիներ շարունակ ռոբասեՌժիկական հանցագործ կլանն էր հասարակության ցանկացած ընդվզման անունը դնում «թշնամու ջրաղացին ջուր լցնել» ու լափում-լափում-լափում։
Էս թալանի բացահայտման դեմ խոսողները սահմանին կանգնած պատանիների դահիճներն են։
Ձեններդ կտրեք։