Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հրաշքները տնակներում»՝ նկարների ցուցահանդես-վաճառք՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ

«Հրաշքները տնակներում»՝ նկարների ցուցահանդես-վաճառք՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ
658
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 01:15

1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Շիրակ կենտրոնի», «Հրաշքները տնակներում» ծրագրի շրջանակում ներկայացրած 14-ամյա պատանի տաղանդների՝ Հոբի, Մկրտիչի, Փաշիկի և իհարկե նրանց վարպետի, ցավոք կրկին տնակում բնակվող և ստեղծագործող, ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կկայանա հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին «Շիրակ կենտրոնի» Շալե-Գյումրի հյուրընկալ սրահում:
Ներկայացվելու են պատանի նկարիչների և նրանց վարպետի տասնյակ աշխատանքները:
Ի դեպ նկարների վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է հեղինակներին: