Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

1993թ. հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտը

1993թ. հունիսի 27-ին ազատագրվեց Մարտակերտը
1275
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 11:05

1993 թվականի հունիսի 27–ին ազատագրվեց Արցախի Մարտակերտ քաղաքը: Հունիսի 2-րդ կեսին հայկական ուժերը ազատագրել են մարտավարական կարևորության մի քանի բարձունքներ ու բնագծեր։ Մարտակերտի հարավարեւելյան հատվածում գործող ղարաբաղյան զորամիավորումները, հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով, Խրամորթ և Փափրավենդ գյուղերի ուղեգծում դուրս են եկել Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։

ՊԲ-ի ստորաբաժանումների գործադրվող ճնշմանը դիմագրավելու համար հակառակորդը հունիսի 26-ին մարտի մեջ է մտցրել նաև մարտական ինքնաթիռներ։ Սակայն ՊԲ մարտիկները խփել են մեկ ինքնաթիռ և տեւական ու համառ մարտերից հետո ազատագրել հեռուստաաշտարակի և «Պուշկենյալ» բարձունքները։ Ստանալով դիրքային առավելություն՝ հաջողվել է հակառակորդին դուրս շպրտել Մարտակերտ քաղաքից և այդ ուղղությամբ գործող հարվածային ուժերը դուրս բերել Խրամորթ-Բոյահմեդլի–Փափրավենդ-Մարտակերտ-Մադաղիս բնագիծ։

Հունիսի 27-ին ՊԲ ստորաբաժանումները մտել են Մարտակերտ: