Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Աշխարհը լոռվա ձորերում» ներկայացումը՝ նվիրված Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձին

«Աշխարհը լոռվա ձորերում» ներկայացումը՝ նվիրված Մարտակերտի ազատագրման 25-րդ տարեդարձին
139
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 00:05

Հունիսի 26-ին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել «Աշխարհը Լոռվա ձորերում» ներկայացումը՝ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմի մասնակցությամբ, տեղեկանում ենք Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ թատրոնը նվիրված էր Մարտակերտի ազատագրման 25-ամյակին, որը բեմադրվել էր Հովհ. Թումանյանի մի քանի ստեղծագործությունների հիման վրա գրված Վազգեն Օվյանի «Աշխարհը Լոռվա ձորերում» պիեսի հիման վրա: Բեմադրությանը մասնակցում էին թատրոնի երիտասարդ և ավագ սերունդների դերասանները՝ օժանդակ դերասանից միչև ժողովրդական արտիստ: