Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ցավալի է, երբ իմանում ես, որ նույնիսկ գեներալների որդիները բանակ չեն գնացել». Զոհրապ Եգանյան

«Ցավալի է, երբ իմանում ես, որ նույնիսկ գեներալների որդիները բանակ չեն գնացել». Զոհրապ Եգանյան
496
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 13:30

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է.

Ցավալի է, երբ իմանում ես, որ նույնիսկ գեներալների որդիները բանակ չեն գնացել, նույնիսկ այն մարդկանց երեխաները, ովքեր Բաքվում թեյ են պատվիրել։ Ամոթ է, առավել ամոթ է, երբ ականատես ես այս արատավոր երևույթին նաև այսօր։ Հարգելի «մեծեր», իմ ու իմ նման մարդկանց ծնողներից ոչ մեկդ էլ առավել չեք, որ մեր ծնողները երկու տարի սպասեցին մեզ, ընդհանրապես բանակը պակաս կրթվածների տեղ չէ, որ ասում եք շարունակում է ուսումը ու բանակը կարևոր չէ, իսկ առավել զարմանլի է, երբ առողջական խնդիրներով ազատվածները հեչ էլ առողջական խնդիրներ չունեն՝ կիլոմետրերով քայլում են, ճռիկ-վռիկներեն են անում և այլն։ Տարիներ առաջ, երբ Սեյրան Օհանյանն էր նախարարը, կոչ արեցի գնալ բուհեր ու ստուգել երրորդ կուրսից բարձր ուսանողներին, թե ինչպե՞ս է ազատվել ծառայությունից, ՊՆ ից զանգեցին ու ասեցին, որ հանձնաժողով է կազմվել այդ հարցով ու այդպես էլ բան չեղավ։ Բանակից ազատելու անօրինական եղանակի պատճառով մեր դիրքերի խտությունը նոսրացել է, իսկ դուք ասում եք նա ո՞ւր գնա, խելացի տղա է։ Սրճարաններում և բուհերում փնտրեք ազատվածներին, իսկ բժիշկներն առանձին թեմա են: