Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Այսօր նա ինձ համար հերոս չէ, մինչև այդ էլ հերոս չէր». Մոնթե Մելքոնյանի կինը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Այսօր նա ինձ համար հերոս չէ, մինչև այդ էլ հերոս չէր». Մոնթե Մելքոնյանի կինը՝ Մանվել Գրիգորյանի մասին
1154
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 17:40

«Այն Սերժ Սարգսյանը, որին ճանաչում էի, նույնը չէր, որի հրաժարականը պահանջեց ժողովուրդը: Ես իրեն լավ էի վերաբերվում արցախյան շարժման օրերին՝ համեստ էր. իրեն տեսել եմ տարբեր վայրերում՝ Մարտունիում, դիրքերում: Պաշտպանության նախարար եղած ժամանակ հանդիպել եմ, նախագահական տարիներին՝ ոչ: Եթե հանդիպեի, կասեի՝ ժողովրդի սոցիալական վիճակը պետք է առաջին հերթին բարելավել, բարորության մասին հոգալ...»,- «Ազատության» եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասել է Սեդա Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի կինն ու հավելել, որ միշտ էլ հավատացել է հայ ժողովրդի ուժին, որի արդյունքը հեղափոխությունն էր:

Խոսելով նոր կառավարութան մասին՝ Սեդան գնահատել է դրական փոփոխություններն ու վստահություն հայտնել, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է:

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ սկանդալային բացահայտումներին՝ Սեդա Մելքոնյանն ասել է. «Առաջին զգացողությունը, որ ունեցա՝ զայրույթ, աններելիություն... բաներ կան, որ պետք չէ խախտել, այդ տեսակ վերաբերմունքն անհարիր է հերոսին: Այսօր նա ինձ համար հերոս չէ, մինչև այդ էլ հերոս չէր»: