Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվեց

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվեց
558
Չորեքշաբթի, 27 հունիսի, 2018 թ., 21:45

Քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա կասկածվում է ՀՀ քրօրի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ պահելը):

Տեղեկությունը հաստատեցին Հատուկ Քննչական ծառայութունից:

Ավելի վաղ ՀԺ-ն հայտնել էր, որ իրավապահները մի քանի օր է՝ Նազիկ Ամիրյանին չէին կարողանում հայտնաբերել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացնելիս նշել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար: Ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Այս գործով արդեն իսկ կա երկու մեղադրյալ՝ Մանվել Գրիգորյանը և նրա բարեկամ Արմեն Հակոբյանը: