Երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շենքը հոսանքազրկել և ջրազրկել են, ուզում են նաև վաճառել». ազատամարտիկները բողոքի ակցիա են անցկացնում

«Շենքը հոսանքազրկել և ջրազրկել են, ուզում են նաև վաճառել». ազատամարտիկները բողոքի ակցիա են անցկացնում
317
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 12:30

«Մենք՝ թվով 12 ազատամարտիկներս, մեր ընտանիքներով բնակություն ենք հաստատել Մուրացան 110 հասցեում գտնվող՝ ՊՆ-ի նախկին ռազմաբժշկական շենքում, որը վաղուց լքված է, 2005-07 թթ-ից»,- ասացին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող ազատամարտիկները՝ նշելով, որ մշտական բնակության վայր չունեն:

Ազատամարտիկներից մեկը նշեց որ թեպետ իրենց շարքերում կան նաև զոհվածների մայրեր, հաշմանդամ ազատամարտիկներ ու երեխաներ, սակայն 2 ամիս առաջ ՊՆ-ից հրահանգել են այդ տարածքը հոսանքազրկել, ջրազրկել և նույնիսկ պատրաստվում են վաճառել այն: «Բայց ժողովուրդը չի հիասթափվել և շարունակում է անջուր ու մութ պայմաններում ապրել»,- ասաց նա:

Ազատամարտիկները խնդրում են վարչապետին՝ ուշադրություն դարձնել իրենց խնդրին, վերականգնել ջրամատակարարումն ու էներգամատակարարումը. «Մենք պատրաստ ենք դրանց դիմաց կանոնավոր վճարել»,-ասացին բողոքի ակցիա անող ազատամարտիկները՝ հավելելով, որ շարունակելու են պայքարել և թույլ չտալ վաճառել այդ տարածքը: