Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայկական կողմը վերջին շրջանում շուրջ 12 նոր դիրքով առաջ է գնացել«. Աշոտ Ասատրյան

«Հայկական կողմը վերջին շրջանում շուրջ 12 նոր դիրքով առաջ է գնացել«. Աշոտ Ասատրյան
427
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 14:45

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանի և Նախիջևանի դիրքային փոփոխություններից խոսելիս անազնիվ կլինի աչքաթող անել հայկական բանակի նոր դիրքերը: Շատ եմ ափսոսում, որ չկարողացա լինել բոլոր դիրքերում, քանի որ ժամանակային առումով անհնար էր:

Նախիջևանի ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններին, որպես պատասխան հայկական կողմը վերջին շրջանում շուրջ 12 նոր դիրքով առաջ է գնացել, որոնցից ամեն մեկը հատուկ մշակված է, որպեսզի վերահսկի թշնամու նոր և հին դիրքերը և բնակավայրերը: Մեր դիրքերը հիմնականում աշխարհահռչակ հայորդիների անուններով են կնքվել:

Ադրբեջանական դիրքային փոփոխությունները իհարկե չէին կարող անպատասխան մնալ: Այս պահին դեռ իրականացվում են շինարարական աշխատանքները ուղղակի ի տարբերություն իրենց դիրքերի մեր կողմից նաև մարտական հերթապահություն է ընթանում, քամի որ բնությունը արդեն ապահովել է մեր անվտանգությունը, մնում է միայն ենք բարելավենք այդ տարածքները: Իսկ թշնամու կողմը մեր դիպուկահարների ուշադրության կենտրոնում փորձում են դիրքեր կառուցել:

Բայց դե մեր դիպուկահարներն էլ այդքան համբերատար չեն, մեկել տեսար որոշեցին, որ դիրքը իրենց սրտով չի ու էլ չթողեցին աշխատանքներ իրականացնել»: