Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Միասնության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող Արցախի իշխանությունների ողջ էությունը սա է». հրապարակվել է Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի լեզվակռվի տեսագրությունը

«Միասնության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող Արցախի իշխանությունների ողջ էությունը սա է». հրապարակվել է Հայկ Խանումյանի և Ժաննա Գալստյանի լեզվակռվի տեսագրությունը
146
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 21:35

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր լարված մթնոլորտում են անցել Արցախի խորհրդարանում տեղի ունեցող քննարկումները: Լեզվակռիվ է տեղի ունեցել ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության պատգամավոր Հայկ Խանումյանի և Արցախի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի մասին։

Համացանցում տեղադրվել է տեսագրությունը, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են տեղում։ Գալստյանը Խանումյանին անվանում է նաև «գյալմա»՝ եկվոր։

Հայկ Խանումյանը ծնունդով Իջևանից է, ունի Արցախի քաղաքացիություն, Արցախում հիմնադրել է Ազգային վերածնունդ կուսակցությունը և հանդես է գալիս Բակո Սահակյանի իշխանության քննադատությամբ։

Խանումյանին եկվոր անվանելուն արձագանքել է Ագզային վերածնունդ կուսակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը«Խորհրդարանը Ժաննա Գալստյանի տեղը չի: Միասնության մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող Արցախի իշխանությունների ողջ էությունը սա է: Հայաստանի Հանրապետությունից եկած ու Արցախի համար զոհվող զինվորներին նրանք եկվոր չեն անվանում, իսկ այն մարդիկ, որոնք եկել են այստեղ ապրելու ու արդարության համար պայքարելու, նրանց համար եկվոր են: Այ անբարոյականներ, դուք առանց այդ «եկվորների» ոչինչ ենք: Մեկընդմիշտ հիշեք դա: Այնքան ենք պայքարելու, մինչև ձեր տեսակը չվերանա Արցախի քաղաքական դաշտից:
Որոշները քննադատում են Հայկին, բայց նա շատ ճիշտ ձևով է արձագանքել: Սրանք միայն այդ լեզուն են հասկանում»:

17 տարի Արցախում ապրող Ալեքսանդր Քանանեանն էլ հետևյալ անդրադարձն է արել միջադեպին. «Այսօր Արցախի ԱԺԿ խմբակցութիւնից պատգամաւոր Ժաննա Գալստեանը պատգամաւոր Հայկ Խանումեանի հասցէին հայհոյանքներ տեղալու ընթացքում վերջինիս անուանել է «gyalma»՝ եկուոր։ Սա հանրօրէն պարսաւելի եւ քրէօրէն պատժելի բացայայտ ատելութեան քարոզ է։ Իւրաքանչիւր հայ եւ ՀՀ քաղաքացի (ՀՀ քաղաքացի են նաեւ բոլոր արցախցիները) լիակատար ազատութիւն ունի բնակուելու, աշխատելու եւ հասարակական֊քաղաքական գործունէութեամբ զբաղուելու Հայաստանի իւրաքանչիւր հատուածում, այդ թուում եւ Արցախում։ Արցախում «հակահայաստանեան» ատելութեան քարոզը ծանրագոյն հետեւանքներով յղի հակապետական յանցագործութիւն է։ Ժաննա Գալստեանը պէտք է անխուսափելի քրէական պատասխանատութեան ենթարկուի նաեւ որպէս 2015 թ․ բերձորեան ծեծուջարդի ակտիւ կազմակերպիչներից մեկը։ Կոչ եմ յղում բոլոր լրատուամիջոցներին եւ իրաւապաշտպան կազմակերպութիւններին յետամուտ լինել յիշեալ անձի օրինակով Արցախում պետականորէն հովանաւորուող ատելութեան քարոզի չեզոքացմանը»: