Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Կեղծ հերոսների պսակազերծման ժամանակն է». Ոսկան Սարգսյան

«Կեղծ հերոսների պսակազերծման ժամանակն է». Ոսկան Սարգսյան
885
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 12:45

Կեղծ հերոսների պսակազերծման ժամանակն է, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը զինվորի սննդի գող դուրս եկավ, Արցախի հերոս Ժաննա Գալստյանն էլ՝ հայ ազգի պառակտիչ: Վերջինս Արցախի խորհրդարանում պատգամավոր Հայկ Խանումյանին թուրքերեն գյալմա՝ եկվոր է անվանել, սեռական հայհոյանք տվել: Ո՞վ է այդ կնոջը հերոսի կոչում տվել և ի՞նչ ծառայություններրի համար, որ հիմա փոքր հայ ազգին բաժանում է, պառակտում: 20 տարի Քոչարյան-Սարգսյան զույգը Հայաստանը թալանեց, գավառից եկած չտեսի համար Մոնումենտի բաղի մեջ դղյակներ և հյուրանոցներ սարքեց, չասացինք՝ ղարաբաղյան կլանն է: Իսկ Ժաննա Գալստյանը Իջևանի Խաշթառակ գյուղից սերված Հ. Խանումյանին եկվոր է կոչել: Արցախի խորհրդարանի նախագահը, պատգամավորները փոխանակ այդ կնոջը սաստեին, լռել են: