Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Հայ հնգամարտիկները՝ քառամարտի միջազգային ստուգատեսին

Հայ հնգամարտիկները՝ քառամարտի միջազգային ստուգատեսին
587
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 13:45

Հայաստանի ժամանակակից հնգամարտի ազգային ֆեդերացիայի մարզիկները հունիսի 28-ից հուլիսի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցեն քառամարտի Եվրոպայի չեմպիոնների գավաթի մինչև 17 տարեկանների (Մ17) առաջնությանը: Մարզիկներն ուժերն են չափելու լող, սուսերամարտ, վազք և լազերային հրաձգություն մրցաձևերից:

Հայաստանի ժամանակակից հնգամարտի հավաքականը հանդես կգա Վիկտորյա Գոմանյուկ (2006 թ.), Արսեն Պետրոսյան (2005 թ.), Արմեն Խաչատրյան (2004 թ.), Խաչիկ Աստոյան (2004 թ.), Էդգար Հովհաննիսյան (2003 թ.), Աշոտ Խաչատրյան (2002 թ.) կազմով: Հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: